ԱԱրսեն Մկրտչյան

Հանրային սննդի օբյեկտներին տրամադրվել են վիրուսի կանխման միջոցառումների ուղեցույցներ

Հանրային սննդի օբյեկտներին տրամադրվել են վիրուսի կանխման միջոցառումների ուղեցույցներ

Թեև հանրային սննդի օբյեկտների, իրացման կետերի, արտադրությունների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը նախատեսում է ախտահանման պարբերական աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սննդի շղթայի այդ օպերատորներին է տրամադրել վիրուսի կանխմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների և գործողությունների ուղեցույցներ: 

Հանձնարարվել է սովորականից ավելի հաճախ կատարել պինդ մակերևույթների, գործիքների, սարքերի, սայլակների, դռան բռնակների և ՀԴՄ-ների ախտահանում, օդափոխել բոլոր տարածքները, համապատասխան վայրերում տեղադրել վարակազերծիչ նյութեր և օճառներ, կտորե սրբիչները փոխարինել մեկանգամյա օգտագործման թղթե սրբիչներով, աշխատողների համար սահմանել անձնական հիգիենայի պահպանման կանոններ, ինչպես նաև արգելել օդակաթիլային վարակների ախտանիշներով (փռշտոց, հազ, թուլություն, ջերմություն և այլն) աշխատակիցների մուտքը աշխատանքային տարածք:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը կվերահսկի ցուցումների կատարումը:

Խախտումներ նկատելիս զանգահարեք ՍԱՏՄ թեժ գծին՝ 010-206040 շուրջօրյա հեռախոսահամարով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում