ՎՎարդան Հովսեփյան

Կորոնավիրուսի դեմ պայքարում ԱԻՆ ստորաբաժանումները բերված են բարձր պատրաստականության

Կորոնավիրուսի դեմ պայքարում ԱԻՆ ստորաբաժանումները բերված են բարձր պատրաստականության

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը՝ փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, կայացրել է անդրանիկ նիստը: Քննարկվել են արտակարգ դրության պայմաններում ԱԻՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստականության աստիճանը և փոխհամագործակցությունը պետական այլ գերատեսչությունների հետ:

Ըստ օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի զեկույցի՝ ծառայության բոլոր ստորաբաժանումները բերված են պատրաստականության բարձր աստիճանի և արագ արձագանքման խմբերի հետ միասին պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, անհրաժեշտության դեպքում՝ օժանդակել հանրությանն ու պետական այլ մարմիններին: Վերոնշյալ ստորաբաժանումներն իրականացնում են հատուկ ուժեղացված ծառայություն: 

Օպերատիվ խմբի պետ Արմեն Հարությունյանը, դիմելով նիստի մասնակիցներին, հորդորել է  կառավարության մաս կազմող մյուս նախարարությունների հետ աշխատել առավել արդյունավետությամբ, համագործակցված կատարել արտակարգ դրության պահանջներին համապատասխան բոլոր առաջադրանքները: Նա, վկայակոչելով նախարարության հումանիտար բնույթը, կարևորել է ստեղծված պայմաններում հասարակության հետ բացատրական աշխատանք տանելու, անհրաժեշտ ցուցումներ տալու, վտանգների մասին նախազգուշացնելու անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին Արմեն Հարությունյանը փոխանցել է ԱԻ նախարարի հանձնարարականը՝ աշխատել շուրջօրյա հասանելիության պայմաններում, ըստ անհրաժեշտության՝ իրականացնել հավելյալ գործառույթներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում