ՎՎարդան Հովսեփյան

Ավելի են խստացվելու բուժկենտրոն այցելությունները. «Աստղիկ» բժշկական կենտրոն

Ավելի են խստացվելու բուժկենտրոն այցելությունները. «Աստղիկ» բժշկական կենտրոն

«Աստղիկ» բժշկական կենտրոնը հայտնում է, որ իրենք խիստ կարևորում են անվտանգությունը, ուստի մարտի 18 ից էլ ավելի են խստացվելու բուժկենտրոն այցելությունները, մասնավորապես, բոլոր այն պացիենտները, որոնք բժշկի ցուցումով կունենան խնամակալի կարիք՝

✅ կստանան անվանական անցաթուղթ.
✅ կանցնեն համապատասխան ստուգում և հակավիրուսային մշակում.
✅կկարողանան խնամել իրենց հարազատին մինչև նրա բուժման ավարտը՝ այդ ընթացքում չլքելով կենտրոնի տարածքը։

«Նշենք, որ «Աստղիկ» ԲԿ բուժանձնակազմը նույնպես անցնում է ամենօրյա ստուգում և սանմշակում՝ բացառելու անձնակազմի կողմից պացիենտների վարակումը։

Հիշեցնում ենք, որ «Աստղիկ» ԲԿ-ն շարունակում է իր բնականոն աշխատանքը՝ ապահովելով ամենօրյա օպերատիվ և բարձրակարգ բուժսպասարկում։

Խնդրում ենք սահմանափակումներին մոտենալ ըմբռնումով, դա արվում է հանուն ձեր և ձեր հարազատի առողջության»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում