Արեւելահայերենի եւ արեւմտահայերենի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով Երեւանում

Արեւելահայերենի եւ արեւմտահայերենի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով Երեւանում

ԳԱԱ Լեզվի ինստիտուտի եւ Սփյուռքի նախարարության համատեղ նախաձեռնությամբ երկօրյա համաժողով է կազմակերպվել: Այն կրում է «Արեւմտահայերենի եւ արեւելահայերենի մերձեցման խնդիրները» խորագիրը:

Զեկուցումներով հանդես կգան Հայաստանի եւ Սփյուռքի անվանի լեզվաբաններ եւ գրականագետներ: Համաժողովի մասնակիցները կարեւորել են հատկապես հայոց լեզվի միասնական զարգացմանը, պահպանությանը, կանոնարկմանն ու անաղարտությանը միտված նախաձեռնությունները:

Մասնագետների հավաստմամբ՝ թե՛ արեւելահայերենը, թե՛ արեւմտահայերենն ունեն հնչյունաբանությանը, ուղղագրությանն ու բառակազմությանը վերաբերող խնդիրներ:

Լեզվի երկու ճյուղերի մերձեցումը համարելով հավասարապես երկուսի զարգացումը՝ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն առաջարկում է լեզվական զարգացումները բախտի քմահաճույքին չթողնել: Նրա խոսքով, պետք է որեւէ ծրագիր մշակել այդ ամենն ուղղորդված դարձնելու նպատակով:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում