ԳԳոհար Սիմոնյան

Ավինյանը հանձնարարություն է տվել՝ առևտրային խոշոր օբյեկտների հետ կապված

Ավինյանը հանձնարարություն է տվել՝ առևտրային խոշոր օբյեկտների հետ կապված

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ հանրությանը տեղեկացնելով իր վերջին հանձնարարության մասին:

«Սիրելի' հայրենակիցներ,

Այսօր ցուցում եմ տվել պատկան գերատեսչություններին, որ մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 17:00 ներառյալ, ձեռնարկեն անհապաղ գործողություններ,  ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները.

✅աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով,

✅տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը,

✅անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը»,- գրել է Ավինյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում