ՎՎարդան Հովսեփյան

Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս պետք է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ

Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս պետք է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ

Արցախի ոստիկանությունը հորդորում է Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս ձեռքի տակ անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

«Արցախի և Հայաստանի Հանրապետություններում նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ԱՀ ոստիկանությունը կոչ է անում Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս ձեռքի տակ անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ»:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար ԱՀ ոստիկանություն և Արցախի Հանրապետության հսկիչ անցակետեր կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 047-94-14-38, 88-02, 77-02:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում