Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում

ՎՎարդան Հովսեփյան

Մարտի 16-ի ուշ երեկոյան ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել  է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Ներկա էին կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների պետեր և ծառայությունների ղեկավարներ։

Խորհրդակցության գլխավոր թեման հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում ոստիկանության գործողություններն ու պարտականություններն էին։

Արման Սարգսյանը նշել է, որ հանցավորության դեմ պայքարին զուգահեռ ոստիկանները ներգրավված են նաև կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում։ Քննարկվել են արտակարգ դրության ընթացքում հանրապետությունում ոստիկանության պահակետերի տեղաբաշխման մասին հարցեր։ Որոշում է կայացվել  աշխատանքը համակարգելու համար ոստիկանությունում ստեղծել աշխատանքային խումբ։

Նշվել է, որ հանրապետության բուժաշխատողներին կաջակցի ոստիկանության բժշկական վարչության անձնակազմը։ Ցուցումներ են տրվել նաև զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքների կարգավորման ուղղությամբ։

Քննարկվել է նաև ծառայության ընթացքում ոստիկանության ծառայողների՝ համաճարակից պաշտպանվածության հարցը։ Այդ ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշել է, որ ծառայությանը զուգահեռ ոստիկանությունը պետք է լիարժեք իրականացնի օրենքով սահմանված լիազորությունները, և հանցավորության դեմ պայքարի շրջանակներում տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Խորհրդակցությանը քննարկվել են նաև արտակարգ դրության ընթացքում ոստիկանությանը վերաբերող այլ հարցեր։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում