ՆՆարե Ոսկանյան

Արցախի նախագահը կարևորել է սուր շնչառական վարակների դեմ պայքարը

Արցախի նախագահը կարևորել է  սուր շնչառական վարակների դեմ պայքարը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի, գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաև կապիտալ շինարարության ընթացքին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին քննարկված հարցերին համակարգված լուծում տալու ուղղությամբ, ինչպես նաև ընդգծել է շրջաններում և մայրաքաղաքում սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում