ՆՆարե Ոսկանյան

Էջմիածնի քաղաքապետի մայրը երբևէ չի հետազոտել կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջը

Էջմիածնի քաղաքապետի մայրը երբևէ չի հետազոտել կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջը
Այսպես, ամենայն պատասխանատվությաբ ու մեկընդմիշտ հայտարարում եմ, որ իմ մայրը, ով Էջմիածնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչն է, երբևէ նոր կորոնավիրուսային վարակի առաջին դեպքին՝ այսքան քննարկվող կնոջը, չի հետազոտել: Վերջապես դադարեցրեք այս իրավիճակում մոլորության մեջ գցել հանրությանը և փորձել խաթարել նրանց հավատն առ պետական ու տեղական մարմիններ, - Ֆեյսբուքի էջում գրում է Էջմիածնի քաղաքապետը։

 

Երեքշաբթի օրն այդ կինը գանգատներով դիմել է «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի թերապևտիկ բաժանմունք, անցել ստուգում բժիշկ-թերապևտի և ռենտգենոլոգի մոտ: Նրա մոտ անմիջապես ախտորոշվել է թոքաբորբ, նշանների մասին թերապևտը ՀԵՌԱԽՈՍՈՎ տեղեկացրել է ինֆեկցիոն բաժանմունքի վարիչին՝ մայրիկիս, (ինֆեկցիոն բաժանմունքի վարչական շենքն, ի դեպ, գտնվում է քաղաքի մյուս ծայրում): Տեղեկանալով ախտանշաններին և այն հանգամանքին, որ քաղաքացին ժամանել է Իտալիայից, մայրս անմիջապես հրահանգել է դիմել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:

 

Նորից եմ կրկնում, իմ մայրը ԵՐԲԵՎԷ չի հետազոտել նոր կորոնավիրուսով վարակված կնոջը, առավել ևս նրան չի ուղղորդել գնալ տուն:

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՈՒՆ

ԿՆԻՔ

Հ.Գ. Եթե այդ լուրերն իրականությանը համապատասխանեին, հիմա իմ մայրը մյուս երկու բժշկի հետ մեկուսացված կլիներ Ծաղկաձորում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում