ՆՆարե Թադևոսյան

ԿԸՀ-ն դադարեցնում է ՏԸՀ անդամների և տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների դասընթացները

ԿԸՀ-ն դադարեցնում է ՏԸՀ անդամների և տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների դասընթացները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Հարգելի գործընկերներ,

Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու անհրաժեշտությամբ պայմանավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ

  • 2020 թվականի մարտի 15-ից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են.
  • Դասընթացների անցկացման նոր օրերի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն և տեղեկացում։

Կոչ ենք անում նաև խստորեն հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում