ՌՌոզա Խաչատրյան

Ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը՝ Էջմիածնից. Թորոսյան

Ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը՝ Էջմիածնից. Թորոսյան

Նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջով տեղեկացրել է, որ  ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Նախարարը նաև լավ լուր է հայտնել՝ նշելով, որ վաղը ևս մեկ բացասական արդյունք ստանալուց հետո հիվանդանոցից դուրս կգրվի մարտի 1-ին ախտորոշված առաջին հիվանդը:

«Այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը՝ Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: Բոլոր նոր երեք դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ:

Ունենք նաև լավ լուր. մարտի 1-ին ախտորոշված պացիենտի այսօրվա թեստավորումը բացասական արդյունք է ցույց տվել, այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել: Վաղը ևս մեկ բացասական արդյունք ստանալուց հետո նա դուրս կգրվի հիվանդանոցից»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում