ՌՌոզա Խաչատրյան

Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթերը

Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթերը

«Զվարթնոց» օդանավակայանում աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով, սակայն նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթերը՝  հայտնել են «Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից:

Որոշ ավիաընկերություններ կոմերցիոն նկատառումներից ելնելով չեղարկել են, կամ նախատեսում են չեղարկել մի շարք չվերթեր։

Մասնավորապես՝ Արմենիա ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղիներով չվերթերը, իսկ Ryanair ավիաընկերությունը՝ Միլան և Հռոմ չվերթերը։

 

Qatar Airways, Fly Dubai, Belavia, Pegas Fly ավիաընկերությունները չվացուցակներում իրականացրել են ճշգրտումներ: Որոշ չվերթեր կչեղարկվեն:
 
Օդանավակայանում այս օրերին հատուկ հսկողություն է իրականացվում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում