ԱԱրևիկ Աբելյան

Վարչապետի ու տիկնոջ թեստի պատասխանները հայտնի կդառնան մինչև օրվա ավարտը

Վարչապետի ու տիկնոջ թեստի պատասխանները հայտնի կդառնան մինչև օրվա ավարտը

Հայաստանի վարչապետն այս պահին ինքնամեկուսացված է: Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն արդեն կորոնավիրուսի թեստեր են հանձնել: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը 1lurer.am-ին հայտնեց, որ թեստերի պատասխանները հայտնի կդառնան մինչև օրվա ավարտը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ին ուշ երեկոյան հայտարարեց երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի մասին՝ 13 մարդու մոտ կա հաստատված կորոնավիրուս:  Վարչապետը նաև հայտնեց, որ  ամուսիններով կմնան մեկուսացված, մինչև թեստերի պատասխանները հայտնի կդառնան: 

«Աննան եղել է Բրազիլիայում, ողջագուրվել է  առաջին տիկնոջ հետ: Բրազիլիայի նախագահի դեպքը թեև հերքվել է, մենք ջերմություն չունենք, ամեն դեպքում, մեկուսացված պայմաններում կմնանք: Վաղն առավոտյան թեստ կհանձնենք»,- ասել էր վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում