ՆՆարե Ոսկանյան

ՊՆ ՊԱՀՀ-ում տեղի է ունեցել ավարտական հանդիսավոր արարողություն

ՊՆ ՊԱՀՀ-ում տեղի է ունեցել ավարտական հանդիսավոր արարողություն

Մարտի 13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, դասընթացի քննական հանձնաժողովի նախագահ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան սպաներ, դասընթացի ուսումնառողները, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, հյուրեր:

«Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում՝ հաշվի առնելով ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի դրույթները, ռազմավարական մտածելակերպ ունեցող զինվորական առաջավարներ պատրաստելու ՀՀ ԶՈՒ-ի կարիքները, ՀՀ-ում ռազմական գիտության զարգացման և սպայական կադրերի կրթության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Դասընթացի ուսումնառողների ավարտական վկայագրերը հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսումնառողները ստացել են գերազանցության վկայագրեր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում