ՎՎարդան Հովսեփյան

Ազգային ժողովում հակահամաճարակային գործողություններ կիրականացվեն

Ազգային ժողովում հակահամաճարակային գործողություններ կիրականացվեն

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը պլանավորել և հնարավորինս արագ իրականացնելու է հակահամաճարակային հետևյալ գործողությունները.

  • բոլոր մասնաշենքերի և անցակետերի ախտահանում. 
  • բոլոր աշխատակիցների ջերմության ստուգում օրական 3 անգամ.
  • վերջին ամինսներին արտերկիր մեկնած աշխատակիցներին տնային պայմաններում առցանց աշխատելու թույլտվություն.
  • դիմակների ձեռք բերում եւ անվճար տրամադրում աշխատակիցներին եւ պատգամավորներին.
  • բոլոր հնարավոր հարմար տեղերում ալկոգելերի տեղադրում.
  • ճաշարանից օգտվելու պայմանների փոփոխություն.
  • բոլոր աշխատասենյակներում համաճարակից պաշտպանվելու տեղեկատվական նյութերի փակցնում, սենյակների անընդհատ օդափոխում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում