ՎՎարդան Հովսեփյան

Կորոնավիրուսային վարակի իրավիճակը 14:00-ի դրությամբ

Կորոնավիրուսային վարակի իրավիճակը 14:00-ի դրությամբ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել է քիչ առաջ: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն:

Վերջին 4 դեպքը փոխկապակցված են հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ, որոնք օրեր առաջ մեկուսացվել էին:

«Հավելենք, որ մարտի 1-ին կարանտինային գոտի տեղափոխված քաղաքացիների լաբորատոր հետազոտությունները պատրաստ կլինեն մինչև օրվա ավարտ։

Առողջապահության նախարարությունը կոչ է անում խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ, գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում