Գորիսը դարձել է «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության անդամ

Գորիսը դարձել է «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության անդամ

Երեւանից ու Էջմիածնից հետո Գորիսը երրորդ հայաստանյան քաղաքն է, որը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության անդամ:

Անդամակցության հավաստագիրը, կազմակերպության կանոնադրությունն ու դրոշը հանդիսավորությամբ Գորիսի քաղաքապետին է հանձնել Կանադայում գործող Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Ազատ Վարդանյանը։ Հենց նրա միջնորդությամբ ու երաշխավորությամբ է ընտրությունը կանգ առել Գորիսի վրա։

«Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպությունը հիմնվել է 1993-ին: Կառույցը նպատակ ունի  նպաստել համաշխարհային մշակութային եւ պատմական ժառանգության պահպանմանը, անդամակցող քաղաքների փորձի փոխանակմանն ու համագործակցությանը։

Կազամակերպության անդամ են շուրջ 250 քաղաքներ, այդ թվում՝ Փարիզը, Վիեննան, Ստոկհոլմը, Մոսկվան։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում