ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ-ն Իրանից կպաշտպանվի՝ Իրաքում ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելով

ԱՄՆ-ն Իրանից կպաշտպանվի՝ Իրաքում ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելով

Մարտի 10-ին Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարության (Centcom) հրամանատար գեներալ Քենnեթ Մաքքենզին հայտարարել է, որ Պենտագոնն Իրաքում ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր է տեղակայում՝ ԱՄՆ զորքերին Իրանի հնարավոր հրթիռային հարվածներից պաշտպանելու համար:

Այս մասին գեներալը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Պաշտպանության հարցերով հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ:

«Այս առաքելությունը հեշտ չէ, քանի որ Իրանը վճռական է և աշխատում է բալիստիկ հրթիռների զինանոցներ  կառուցել՝ չնայած միջազգային հանրության կողմից հնչեցված մեղադրանքներին»,- ասել է Մաքքենզին, ընդգծելով, որ Իրանը շարունակում է «աշխարհում ահաբեկչության ամենամեծ հովանավորը լինել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պենտագոնը Իրաքի իշխանություններից թույլտվություն էր խնդրել՝ այդ երկրում Patriot համալիրներ առաքելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում