Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Գարնանային պայծառ տրամադրությունը շարունակվոմ  է, եղանակն էլ է նվեր մատուցում կանանց: Վաղը, մյուս օրը, ինչպես նաև մարտի 13-ին հանրապետության գրեթե ողջ  տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:                                                                                                                  

Շիրակում գիշերային ժամերին կդիտվի - 4...+1, ցերեկը՝ +11...+16

Կոտայքի լեռներում գիշերը՝ - 4...+1, ցերեկը՝ +11...+16

Կոտայքի նախալեռներում գիշերը՝  3...+5, ցերեկը՝  +17...+19

Գեղարքունիքում գիշերը՝  - 4...+1, ցերեկը՝  +11...+16

Լոռիում գիշերը՝ - 3...+2, ցերեկը՝ +18...+21

Տավուշում գիշերային ժամերին՝ +1...+6, ցերեկը՝ +19...+23

Արագածոտնի լեռներում գիշերը՝ - 4...+1, ցերեկը՝ +11...+16

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4...+6, ցերեկը՝ +19...+21

Արարատում գիշերը՝ +3...+5, ցերեկը՝ +21...+23 

Արմավիրում գիշերը ՝ +3...+5, ցերեկը՝ +21...+23 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4...+1, ցերեկը՝ +11...+16

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3...+5, ցերեկը՝ +21...+23

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3...+6, ցերեկը՝ +19...+24 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3...+2, ցերեկը՝ +15...+19

Արցախում գիշերը սպասվում է 2...+7, ցերեկը՝ +16...+24։                                       

Արևածագը Ստեփանակերտում մարտի 11-ին կդիտվի 7:10-ին, արևամուտը՝ 18:56-ին, ցերեկվա տևողությունը՝ 11:46 ր:

Մայրաքաղաքում վաղը տեղումներ չեն  գրանցվի:  Գիշերը  կդիտվի + 5...+7  ցերեկը՝ +20...+22։  Օդի  խոնավությունը՝ միջինը՝ 40%։  Արևածագը Երևանում մարտի 11-ին կդիտվի 7:19-ին, արևամուտը՝ 19:05-ին,  տևողությունը՝ 11:46 ր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում