ՆՆարե Ոսկանյան

Նոր զբոսայգի՝ Արցախի Կովսական քաղաքում

Նոր զբոսայգի՝ Արցախի Կովսական քաղաքում

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախի Հանրապետության  Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում զբոսայգի և ամֆիթատրոն (բեմահարթակ) կկառուցվեն՝ տեղեկացրել են «Թուֆենկյան» հիմնադրամից:

Անցյալ տարվա ամռանը՝ «Թուֆենկյան» հիմնադրամի կառուցած մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը, Կովսականի քաղաքապետարանի և «Թուֆենկյան» հիմնադրամի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ նոր ծրագիր սկսելու մասին:

Շինարարությունը արդեն մեկնարկել է, տարածքում կատարվում են հողային աշխատանքներ: Զբոսայգու բացումը նախատեսվում է ամռան սկզբին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում