Քաղաքային խնդիրներին վերաբերող նախաձեռնությունների հեղինակներն ու առաջ մղողները հենց կանայք են․ Մարության

Քաղաքային խնդիրներին վերաբերող նախաձեռնությունների հեղինակներն ու առաջ մղողները հենց կանայք են․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի էջում շնորհավորել է կանանց՝ Մարտի 8-ի առթիվ։

«Սիրելի՛ երևանցիներ,

Այսօր Մարտի 8-ն է՝ կանանց միջազգային օրը: Հասարակության բոլոր անդամների համաչափ ներգրավվածությունը հանրային կյանքում ոչ միայն մարդու իրավունքներից բխող բնական անհրաժեշտություն է, այլև համայնքն ու պետությունը զորացնելու կարևոր միջոց:

Ուրախ եմ արձանագրել, որ Երևանի քաղաքային իշխանության, հատկապես՝ ավագանու կազմում մեծ է կանանց ակտիվությունը: Քաղաքային խնդիրներին վերաբերող ամենատարբեր նախաձեռնությունների հեղինակներն ու առաջ մղողները հենց մեր կանայք են: Հաճույքով պետք է նշել, որ մեր գործունեության այս ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել արժանավորելու կանանց գործունեությունը՝ մասնավորապես, փողոցներ ու պուրակներ անվանակոչելով նշանավոր հայ կանանց անուններով:

Գոհունակությամբ փաստեմ նաև, որ սկսել ենք բարելավել համայնքային կազմակերպություններում՝ հանրակրթութան, առողջապահության, մշակույթի, կոմունալ տնտեսության և այլ բնագավառներում ընգրկված կանանց աշխատանքային պայմանները:

Թույլ տվեք հատո՛ւկ շնորհավորել այն կանանց, որոնք իրենց եռանդն ու տաղանդը ծառայեցնում են մեր քաղաքի զարգացմանը: Շնորհակա՜լ եմ Ձեր նվիրված և արհեստավարժ աշխատանքի համար:

Շնորհավորում եմ բոլորին և մաղթում նպատակասլացություն և լավատեսություն»,- գրել է Հ․Մարությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում