ՎՎարդան Հովսեփյան

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կշարունակի քննել դատավոր Աննա Դանիբեկյանը: Րոպեներ առաջ Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի երրորդ միջնորդությունը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել մարտի 3-ի դատական նիստի ընթացքում: Պաշտպաններից Հայկ Ալումյանը, հղում կատարելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյասնի հարցազրույցներից մեկին, նշել էր, որ Աննա Դանիբեկյանն իշխանությունների համար ցանկալի դատավոր է:

Մեկ այլ ինքնաբացարկի միջնորդություն էլ ներկայացրել էր Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը: Միջնորդությանը միացել էին պաշտպան Հովհաննես Խուդոյանն ու մյուս ամբաստանյալների պաշտպանները։

Ավելի վաղ, դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը հետաձգել մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում