Թումանյանի բանաստեղծությունները Հայոց Ցեղասպանության հիշողությունների արտացոլումն են

Թումանյանի բանաստեղծությունները Հայոց Ցեղասպանության հիշողությունների արտացոլումն են

Հայ ժողովրդի պատմական ծանր և բացառիկ ճակատագիրը խորը հետք է թողել հայ գրողների, մշակույթի գործիչերի և ընդհանրապես մտավորականության կենսագրության վրա: Առանձնահատուկ է Ամենայն հայոց բանաստեղծի դերը: Մեծ Եղեռնի օրերին Թումանյանը, ժամանակ չկորցնելով, առանց քուն ու դադարի ձեռնամուխ է լինում գաղթականների և որբերի ապաստանի, խնամքի, նրանց սնունդով ապահովելու գործին: 

«Որբերի հայրիկի»՝ Ամենայն հայոց բանաստեղծի երևանյան թանգարանում պահպանվում են ձեռագիր խնդրագրեր, որոնք ուղղված էին ոչ թե 15-ական թվականների կառավարությանը, եկեղեցուն, այլ հենց Հովհաննես Թումանյանին։ Խնդրագրերում աղքատ մարդիկ Ամենայն հայոց բանաստեղծից հայցում են սնունդ, հագուստ, անգամ որբանոցի իրենց ընկերոջ հուղարկավորության ծախսերը հոգալ։

Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը ցույց է տալիս այդ փաստաթղթերն ու նշում, որ Հայոց Ցեղասպանության հիշողությունների արտացոլումն են բանաստեղծի «Հոգեհանգիստ«, «Հայրենիքիս հետ« բանաստեղծությունները և մի շարք քառյակներ։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում