ԱԺ-ին է ներկայացվել բռնության կոչերը քրեականացնելու նախագիծը

ՏՏաթև Դանիելյան

Այսօր Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերում լրացումների նախագծերի փաթեթը և Խորհրդարանի առաջարկել է այն ընդունել առաջին ընթերցմամբ:

Նախագծով պատասխանատվություն է  սահմանվում ատելության խոսքի ամենավտանգավոր դրսևորման՝ բռնության կոչի, բռնությունն արդարացնելու և քարոզելու համար: Հանրային վտանգավորության տեսանկյունից արարքը համարվելու է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի համար պատասխանատվություն է նախատեսվելու՝ կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-150-ապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Գալյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ թե բռնության ցանկացած կոչի, այլ միայն թվարկված հանգամանքներով պայմանավորված բռնության կոչերի համար: Նշվել է, որ այդ գործերի քննությունը կվերապահվի ՀՀ քննչական կոմիտեին:

Պատգամավորները հիմնականում կողմ են եղել գաղափարին, բայց վերապահումներ են ունեցել առանձին ձևակերպումների առնչությամբ: Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում