ՆՆարե Ոսկանյան

Արցախում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել

Արցախում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ փետրվարին Իրանից Արցախ եկած ամուսինների մոտ կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել:

ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում :

Իրանցի ամուսինները մեկուսացված են և գտնվում են մշտական հսկողության տակ: Նրանք հետազոտվել են. այժմ մասնագետները սպասում են թեստավորման  պատասխանին:

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտարարել են, որ Արցախում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել: Նախարարությունը շարունակում է իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ կորոնավիրուսը կանխարգելելու նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում