ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսի վարակման չորրորդ դեպքը Վրաստանում

Կորոնավիրուսի վարակման չորրորդ դեպքը Վրաստանում

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորրորդ դեպքը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Վարակվածը Վրաստանի քաղաքացի է և կիրակի օրն է ժամանել Իտալիայից: Սահմանին նրա մոտ ախտանշաններ չեն եղել: Նախօրեին, բարձր ջերմության պատճառով, հիվանդը դիմել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ անցկացված թեստը դրական է եղել:

Հիշեցնենք, որ առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին, երկրորդը՝ փետրվարի 28-ին, իսկ երրորդը՝ փետրվարի 29-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում