ՎՎարդան Հովսեփյան

Իրանի հետ հաղորդակցության սահմանափակումները երկարացվում են 2 շաբաթով. Թորոսյան

Իրանի հետ հաղորդակցության սահմանափակումները երկարացվում են 2 շաբաթով. Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր մանրամասներ է ներկայացրել սուր շնչառական հիվանդությունների հետ կապված միջոցառումների մասին: Թորոսյանը հավելել է, որ եղանակի տաքացումը նպաստում է վիրուսների վերացմանը, նաև խորհուրդ տվել հետևել նախարարության ցուցումներին:

«Մարտի 2-ին՝ առավոտյան, վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, Կառավարությունն արտահերթ որոշում է կայացրել, որը, հավանաբար, այսօր կհրապարակվի և վաղն ուժի մեջ կմտնի: Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանահատումների հետ սահմանափակումներն ընդունվել էին 2 շաբաթ ժամանակով՝ մինչև մարտի 10-ը: Այդ երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշում ընդունվեց այդ սահմանափակումները երկարացնել ևս 2 շաբաթով՝ մինչև մարտի 24-ը: Բեռնափոխադրումների մասով որոշակի բացառություններ կային, որոնք կհանվեն և ժամանակավորապես կմնան սահմանափակումների դաշտում»,- նշել է Թորոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում