ՌՌոզա Խաչատրյան

Waterland ջրային շոուն հետաձգվել է

Waterland ջրային շոուն հետաձգվել է

Երևանում Waterland ջրային հրավառությունը հետաձգվել է և տեղի կունենա ապրիլին: Մարտի 6-ին, 7-ին և 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված ուկրաինական ատրակցիոն-շոուն, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա, կանցկացվի ապրիլի 17-ին, 18-ին և 19-ին: Փոփոխությունը պայմանավորված է Հայաստանում գրանցված՝ կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ կապված՝ հասարակական վայրերում կուտակումների ոչ ցանկալի լինելով: 

Waterland-ի առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է ոչ միայն պրոֆեսիոնալ արտիստների շնորհիվ, այլև՝ ժամանակակից տեխնոլոգիաների։ Կրկեսին բնորոշ սովորական հարթակին փոխարինում է ջրային հարթակը, շատրվանները մոտ 170 տոննա ջուր են արձակում, ինչն ուղեկցվում է լուսային և ձայնային էֆեկտներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում