Վարդավառի օրը կատարվեց ավանդական ջրօրհնեքի արարողությունը

Վարդավառի օրը կատարվեց ավանդական ջրօրհնեքի արարողությունը

Այս տարի Վարդավառին երեւանաբնակները միմյանց վրա օրհնված ջուր ցողեցին: Քրիստոսի Պայծառակերպության տոնից առաջ մի խումբ քրիստոնյաներ Հակոբ քահանա Խաչատրյանի գլխավորությամբ մասնակցեցին ջրօրհնեքի արարողությանը:

Տեր Հակոբի խոսքով՝ ավանդություն է դարձել Երեւան մատակարարարվող ջրի աղբյուրների օրհնությունը: Արարողությունից հետո սկսվեց իսկական տոնը՝ լեփ-լեցուն սեղաններ, ավանդական երգուպար: Դե իսկ ջրելն ու ջրվելն էլ տոնի պարտադիր պայմաններն են:

Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն վաղուց սիրված արարողություն է հայերի համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում