ՎՎարդան Հովսեփյան

Գրագետ միջոցառումների ձեռնարկման միջոցով վարակի տարածման կանխարգելումը իրատեսական խնդիր է․ վարչապետ

Գրագետ միջոցառումների ձեռնարկման միջոցով վարակի տարածման կանխարգելումը իրատեսական խնդիր է․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացու կնոջ մոտ այս պահին վարակ չի հայտնաբերվել։

«Իհարկե, այստեղ կարող է դեր ունենալ ինկուբացիոն շրջանը, այսինքն՝ տեսականորեն հնարավոր է, որ վիրուսը դեռեւս չի դրսեւորել իրեն։

Բայց կա նաեւ հավանականություն, որ վիրուսակիր անձի հետ շփում ունեցող մարդիկ չվարակվեն, որովհետեւ վարակի տարածման համար բավարար չէ, որ մարդու օրգանիզմում վիրուսը ներկա լինի։

Վարակը փոխանցվում է այն ժամանակ, երբ վիրուսը մարդու օրգանիզմում մեծ քանակով վերարտադրվում է, շատանում, ապա եւ փոխանցվում փռշտոցի, կամ հազի կամ օդակաթիլային այլ եղանակով։

Ըստ մասնագետների, ահա, քանի դեռ վարակը մարդու մոտ չի արտահայտվել՝ տենդի, հազի, փռշտոցի միջոցով, հավանականությունը, որ նա վարակած կլինի այլ մարդկանց, շատ փոքր է։

Նկատի ունեմ՝ գրագետ միջոցառումների ձեռնարկման միջոցով վարակի տարածման կանխարգելումը իրատեսական խնդիր է։

Սիրելի հայրենակիցներ, կրկին կոչ եմ անում պահպանել սառնասրտություն, հանդարտություն, վստահել միայն կառավարության եւ պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին եւ պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,- գրել է վարչապետ Փաշինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում