ԳԳոհար Սիմոնյան

ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Մոսկվայում թալիբների հետ բանակցելու հնարավորությունը

ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Մոսկվայում թալիբների հետ բանակցելու հնարավորությունը

Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ արտգործնախարարության Ասիայի երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը մեկնաբանել է «Թալիբան» շարժման հետ մոսկովյան բանակցությունների հնարավորությունը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

«Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք նման շփումների, որովհետև թալիբնե՛րն են պատրաստ դրան և հասկանում են Ռուսաստանի, որպես արտաքին դերակատարի, կարևորությունն աֆղանական կարգավորման մեջ:  Հետևաբար, մենք պատրաստ ենք դրան, բայց այս պահին դա չէ խնդիրը. մենք նախ՝ պետք է ավարտենք մի գործը,  նոր կենտրոնանանք միջաֆղանական բանակցություններ սկսելու վրա»,- հայտարարել է Քաբուլովը:

Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգների և «Թալիբան» շարժման միջև կնքված համաձայնագրով մեկնարկելիք միջաֆղանական ​​երկխոսությունը կսկսվի փաստաթղթի ստորագրումից 10 օր անց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում