Հայերի ցեղասպանության տարիներին փրկված օտարագիր մատյանների պատմությունը

Հայերի ցեղասպանության տարիներին փրկված օտարագիր մատյանների պատմությունը

Հայկական ձեռագրերի խոշորագույն գրապահոցում պահպանվող եւ ուսումնասիրվող մատյանների մեկ հինգերորդը օտարագիր ձեռագրեր են, որոնց զգալի մասը՝ արաբատառ: Գրի ու գրականության, սեփական եւ նույնիսկ օտար մշակութային արժեքների հանդեպ մեր ժողովրդի՝ դարերով ձեւավորված պաշտամունքի լավագույն վկայություններից մեկը, թերեւս, Մեծ Եղեռնի օրերին փրկված օտարագիր ձեռագրերն են: 

Գեւորգ 5-րդ կաթողիկոսի նախաձեռնությամբ ստեղծված խմբերը Արեւմտյան Հայաստանի խոնարհված վանքերից հայատառ ձեռագրերի հետ մեկտեղ, նվիրյալի հետեւողականությամբ, փրկել են նաեւ օտարագիր ձեռագրերը: Դրանք Ղուրաններ են, թուրք, արաբ եւ պարսիկ պատմիչների, միջնադարյան բանաստեղծների ձեռագրեր, որոնց պատմագիտական ու մշակութաբանական արժեքը եւս անհնար է գերագնահատել: Փրկությունից հետո այդ մատյաններից ոչ բոլորն է հաջողվել հասցնել Արեւելյան Հայաստան, դրանք հայտնվել են տարբեր երկրների գրապահոցներում, սակայն տարիներ անց՝ ի վերջո, հանգրվանել Մատենադարանում:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում