Կաթողիկե եկեղեցու բակում Վարդավառի նախատոնական պատրաստություններ էին

Կաթողիկե եկեղեցու բակում Վարդավառի նախատոնական պատրաստություններ էին

Տերունական աղոթքով ու վարդ-ջրով լցված ավազաններով երևանյան երեկոն Կաթողիկե եկեղեցու բակում հավաքեց մոտակա պուրակում շոգից շունչ առնողներին, տարածքով անցնողներին ու զբոսաշրջիկ-հյուրերին: Սարեր ուխտի գնացողների պարով մեկնարկեց Վարդավառի նախատոնակը: Աղջիկներն անցան ծաղկե պսակներ հյուսելու, տղաները՝ խնդումի ու կրակի պատրաստության:

Ծիսական երգ-պարով եկեղեցական տոնը Արարատյան հայրապետական թեմի երիտասարդներն էին կազմակերպել: Նախապես նաև ճշտել էին. պարզվում է, որ հնում Վարդավառին ընդունված էր խնձոր խորովել, հյուրասիրել միմյանց: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում