ՍԴ դատավորներից ոչ ոք դեռ չի դիմել ԱԺ նախագահին՝ վաղ թոշակի գնալու հարցով

ԱԱնուշ Մուրադյան

Սահմանադրական դատարանի դատավորներից դեռ ոչ ոք չի դիմել ԱԺ նախագահին՝ վաղ թոշակի գնալու հարցով։ Թեև երկամսյա ժամկետը լրանում է այսօր, սակայն խորհրդարանը Բարձր ատյանի ո՛չ նախագահից, ո՛չ էլ 6 դատավորից դիմում չի ստացել։ «Լուրերին» հայտնել է ԱԺ նախագահի օգնականը։

Դեկտեմբերին խորհրդարանն ընդունել էր Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը, որով առաջարկվում էր ցանկության դեպքում ինքնակամ հրաժարական տալ և մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը ստանալ աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Դրա համար բյուջեից վճարվելու էր ավելի քան 600 միլիոն դրամ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում