Մի ֆոտոյի պատմություն. համեղ պատառ

Մի ֆոտոյի պատմություն. համեղ պատառ

Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում մեծ խանդավառությամբ նշեցին անկախության տարեդարձը։ Մարդիկ զբոսախնջույքներ էին կազմակերպում, հանգստանում ընտանիքի եւ ընկերների հետ: Այս տարի անկախության օրվա կապակցությամբ Նյու Յորքում  անցկացվեց նաև հոթ-դոգ ուտելու ամենամյա մրցույթը:

Հաղթող դարձավ 10-ը րոպեում 62 հոթ-դոգ կերած մասնակից 23-ամյա Մեթյու Սթոունին: Նա նշել է, որ տիտղոսը նվաճելու համար երկար է պատրաստվել: 2014-ին Սթոունին 10-ը րոպեում 56 հոթ-դոգ ցուցանիշով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։

Մրցույթին մասնակցում էին նաև կանայք: Արդեն երկրորդ անգամ ամենաշատ հոթ-դոգերը կերավ Միկի Սուդոն. 10-ը րոպեում 30 հացով նրբերշիկ ուտելով նա գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում