Ի՞նչ ճակատագիր կունենա «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը

Ի՞նչ ճակատագիր կունենա «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը

2013-ի ապրիլին «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոները` «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմեց Երեւանի քաղաքապետարան` օդանավակայանի հին շենքի քանդման թույլտվություն տրամադրելու խնդրանքով։

Այդ դիմումը հասարակական արձագանք ստացավ եւ դարձավ քննարկման առարկա ոչ միայն մասնագիտական շրջանակներում, այլեւ Հանրային խորհրդի տարբեր ենթահանձնաժողովներում: Հուլիսի 9-ին կազմակերպված քննարկման ժամանակ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասում է, որ կոնցեսիոների ներկայացուցիչների հետ մի քանի հանդիպումներ են ունեցել: Պարզվել է՝ հին շենքը շահագործման համար պիտանի չէ, հետեւաբար՝ պիտի քանդվի։ Կոնցեսիոները խոստանում է պահպանել միայն աշտարակը: Սակայն ճարտարապետները մնում են իրենց կարծիքին՝ «Զվարթնոցի» հին շենքը պետք է պահպանվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում