Հայկական լեռնաշխարհի բույսերի բազմազանությունը ներկայացվել է մեկ փառատոնում

Հայկական լեռնաշխարհի բույսերի բազմազանությունը ներկայացվել է մեկ փառատոնում

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում կազմակերպվել է «Հայկական բույսերը» փառատոնը: Յուրօրինակ փառատոնի աջակիցների եւ մասնակիցների թիվը գերազանցել էր սպասելիքը: Ամենամարդաշատ հարթակը դեղաբույսերի տոնավաճառն էր:

Տարբեր բնակավայրերից յուրովի մատուցմամբ ներկայացված էին հայկական բնաշխարհի տասնյակ բույսեր:

Տոնավաճառից բացի փառատոնի մյուս չորս հարթակներում միաժամանակ ընթացել են ազգային խոհանոցի, կերպարվեստի, բրդի ներկման եւ թաղիքագործության վարպետության դասընթացներ, ազգային խաղեր:

Փառատոնի առաջին խնդիրը Հայաստանի խոտաբույսերի բազմազանությունը հանրամատչելի դարձնելն է:  Չնայած այդ մեծ բազմազանությանը, մարդիկ դրանց մասին չափազանց քիչ բան գիտեն, հաճախ` մի քանի դեղաբույսի անուն միայն:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում