ԳԳոհար Սիմոնյան

Չարտահանձնե՛ք Ասանժին. Pink Floyd-ի հիմնադիր Ռոջեր Ուոթերսը՝ լոնդոնյան բողոքի երթում

Չարտահանձնե՛ք Ասանժին. Pink Floyd-ի հիմնադիր Ռոջեր Ուոթերսը՝ լոնդոնյան բողոքի երթում

Բրիտանական Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ Ռոջեր Ուոթերսը, Լոնդոնում մասնակցել է բողոքի երթին, որը կազմակերպվել էր՝ ի պաշտպանություն WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի:

Ըստ Daily Mail-ի՝ Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու դեմ բողոքի երթին մասնակցել են նաև դիզայներ Վիվիեն Վեստվուդը, կոմպոզիտոր Բրայան Էնոն և Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիիս Վարուֆակիսը: Ռոք-երաժիշտից բացի ներկաներին ելույթով դիմել են նաև Ասանժի հայրը՝ Ջոն Շիփթոնը և WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստիան Հրաֆնսսոնը:

«Մենք ոչ թե ազատ երկրում ենք ապրում, այլ սովորական շան բներում: Մենք հաչում և պոչներս ենք թափահարում մեր անդրօվկիանոսյան տերերի ու տիրակալների հրահանգով»,- իր ելույթի ընթացքում ասել է Ուոթերսը՝ կասկած հայտնելով բրիտանական դատական ​​համակարգի անկախության վերաբերյալ:

Նա նաև դիմել է Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնին՝ պահանջելով «դադարեցնե՛լ Ասանժի արտահանձնման դատավարությունը  և ապացուցել իր նվիրվածությունը Ազատությունների մեծ խարտիայի ոգուն, արդար խաղին, ժողովրդավարությանը, խղճի, խոսքի և, մասնավորապես, մամուլի ազատությանը»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում