ԳԳոհար Սիմոնյան

Մարկ Էսփերի տեղակալ Ջոն Ռուդը Թրամփի պահանջով հեռացվեց պաշտոնից

Մարկ Էսփերի տեղակալ Ջոն Ռուդը Թրամփի պահանջով հեռացվեց պաշտոնից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պենտագոնի քաղաքական հարցերով դեպարտամենտի ղեկավար, Մարկ Էսփերի տեղակալ Ջոն Ռուդի հրաժարականի մասին: Այդ մասին Թրամփը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ջոն Ռուդին՝ մեր երկրին մատուցած ծառայության համար և մաղթել հաջողություն իր հետագա ջանքերում»,- գրել է Թրամփը:

Ամերիկյան ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված մի գրության համաձայն, սակայն, Ռուդի հրաժարականն անձամբ նախագահ Թրամփն է պահանջել:

«Պարոն նախագահ, ինչպես ես հասկացա նախարար Էսփերի խոսքերից, Դու՛ք եք պահանջել իմ հրաժարականը նախարարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնից...Այդ պատճառով ես հրաժարական կտամ մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը...»,- ասվում է մամուլի ձեռքն ընկած գրության մեջ:

Ի դեպ, լրագրողների հետ ճեպազրույցում Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը հաստատեց նամակի իսկությունն ու այն փաստը, որ Ռուդը հեռացավ Թրամփի պահանջով:

«Իր նամակում նա խոսում է նախագահի պահանջի մասին, որը փոխանցվել է նախարարի միջոցով: Սա նախագահի իրավունքն է՝ իր կողմից նշանակված ցանկացած անձի հետ կապված»,- բացատրել է խոսնակը, հրաժարվելով ճշտել, թե կոնկրետ ինչից է դժգոհ եղել ԱՄՆ նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում