Եգիպտական անապատի անծայրածիր հեռուներում տարբեր ազգություններից կազմված արշավախումբը փնտրում է փարավոնի գանձերը։ Ասում են՝ այդ գանձերն անիծյալ են։
Գանձերի հարեւանությամբ գտնվում է այն քուրմի գերեզմանը, ում գլխատել են դաժան սպանության պատճառով։ Ոսկու տենդով տառապողները համարձակվել են խախտել նրա դարավոր անդորրը։ Ու մումիան դուրս է գալիս գերեզմանից, որպեսզի աշխարհը պարուրի մղձավանջով։
1999, ԱՄՆ
Ռեժիսոր՝ Սթիվեն Սոմմերս
Ժանր՝ արկածային, ֆենթըզի
Դերերում՝ Բրենդն Ֆրեյզեր, Ռեյչլ Վայս, Ջոն Հաննա
Հուլիսի 11-ին, ժամը 22:10-ին
Կրկն.՝ կեսգիշերն անց, ժամը 04:25










