ՄՄարիամ Մխիթարյան

Փհենյանը դիմակներով է նշում Կիմ Չեն Ինի ծննդյան տարեդարձը

Փհենյանը դիմակներով է նշում Կիմ Չեն Ինի ծննդյան տարեդարձը

Ոչինչ, նույնիսկ հազարավոր մարդկանց կյանք խլող կորոնավիրուսը չի կարող խանգարել հյուսիսկորեացիներին՝ նշելու իրենց ազգային նախկին առաջնորդ Կիմ Չեն Ինի ծննդյան տարեդարձը: Պարզապես այս տարի առաջնորդին հիշում են պաշտպանիչ դիմակներով: Ավանդույթի համաձայն՝ փետրվարի 16-ին ծաղիկներ են դրվում հավերժական գլխավոր քարտուղարի հուշարձանների մոտ, անցկացվում են նրան նվիրված մշակութային և սպորտային միջոցառումներ:

Պաշտոնական Փհենյանը դեռևս չի հայտարարել Հյուսիսային Կորեայում նոր կորոնավիրուսի կրիչների հայտնաբերման մասին: Հարևան Չինաստանում վարակի տարածման առաջին զեկույցներից անմիջապես հետո ԿԺԴՀ-ն փակեց իր սահմանները և հրապարակել է համաճարակի տարածման դեմ ուղղված միջոցառումների փաթեթը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում