ՎՎարդան Հովսեփյան

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Հարավային Կորեայում է

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Հարավային Կորեայում է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած  պատվիրակությունը աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում է՝ մասնակցելու «Հայաստանի, Վրաստանի և Կորեայի միջև գիտելիքների փոխանակում առողջության ապահովագրության վերաբերյալ» միջոցառմանը:

Այցի շրջանակներում պատվիրակությունը կծանոթանա Հարավային Կորեայում առողջության ապահովագրության ազգային ծառայության համակարգին, իրականացման սկզբունքներին, այլ մանրամասների:

Կողմերը քննարկելու են առողջության ապահովագրության ազգային համակարգի ներդրման համար անհրաժեշտ պայմաններն ու հիմնական գործողությունները:

Նախարարի օրակարգում նախատեսված են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Հարավային Կորեայի առողջապահության նախարարի, Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահի և Հարավային Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում