Խոսող կոթողներ. Դուբայի շրջանաձև երկնաքերը

Խոսող կոթողներ. Դուբայի շրջանաձև երկնաքերը

Աբու-Դաբիի շրջանաձև երկնաքերն առաջինը և միակն է աշխարհում, որի նախագիծն արժանացել է «Ֆուտուրիստական լավագույն դիզայն» մրցանակին: Ծովի ափին վեր խոյացող երկնաքերը որոշեցին կառուցել խխունջի տեսքով, որպեսզի այն համահունչ լինի բնության հետ և սահուն ինտեգրվի շրջակա միջավայրին:

Շրջանաձև երկնաքերն ավելի բարձր է, քան Ազատության արձանը: Շրջաններից յուրաքանչյուրի մակերեսը հավասար է  ֆուտբոլային 4 դաշտի մեծությանը: Կառույցը բաղկացած է 2 ուռուցիկ  շրջանաձև մասերից: Որպեսզի  կոր մակերեսը ամուր հպվի  հիմքին կիրառվել է «ոսկե հատման» կանոնը: 

Նախադեպը չունեցող երկնաքերի կառուցումը նախատեսվում էր ավարտին հասցնել 30 ամսվա ընթացքում, այդ պատճառով, շինարարական և նախագծային աշխատանքները զուգահեռ ընթացան: Ծովի ափին կառուցված երկնաքերին սպառնում են միաժամանակ բնության 2 հզոր տարերքներ՝ ջուրը և 137 կմ /ժամ արագությամբ քամին: Շրջանաձև երկնաքերը պարզ երկրաչափական պատկեր է, որը  դարձավ Աբու–Դաբիի այցեքարտը և ապացուցեց, որ հանճարեղությունը պարզության մեջ է: Այսօր այն կարող է մրցել ոչ միայն Դուբայի էմիրության, այլև ամբողջ աշխարհի հայտնի կոթողների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում