Մի ֆոտոյի պատմություն. «Չե Գեւարա»

Մի ֆոտոյի պատմություն. «Չե Գեւարա»

Երեւի շատ քիչ մարդ կգտնվի, ով երբեք չի տեսել Չե Գեւարայի այս հայտնի սեւ ու սպիտակ լուսանկարը: Այն 20-րդ դարի սիմվոլն է, ամենահայտնի եւ ամենապահանջված լուսանկարն աշխարհում, որը ժամանակի ընթացքում վերածվեց բրենդի: Այժմ կուբացի հեղափոխականի բերետով այս լուսանկարը կարելի է հանդիպել պոստերների, վերնաշապիկների, բաժակների եւ այլ տարբեր հուշանվերների վրա:  Լուսանկարն արվել է 1960-ի մարտի 5-ին Լա Կուբրե նավի պայթյունից զոհվածների հոգեհանգստի ժամանակ: Լուսանկարի հեղինակը Ալբերտո Կորդան էր՝ այդ ժամանակ Ֆիդել Կաստրոյի պաշտոնական լուսանկարիչը:

Նա պատմել է, որ այդ պահին  ապշած էր 31-ամյա Չե-ի դեմքի արտահայտությունից, որն արտահայտում էր բացարձակ անդրդվելիություն, զայրույթ եւ ցավ: Լուսանկարիչը հասցրել է  սեղմել ապարատի կոճակն ընդամենը երեք անգամ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում