Խոսող կոթողներ. Ազատության արձան

Խոսող կոթողներ. Ազատության  արձան

Ամերիկայի խորհրդանիշը Ֆրանսիայի նվերն է ամերիկյան հեղափոխության հարյուրամյակի առթիվ: Այն անվանում են «Ազատության և դեմոկրատիայի խորհրդանիշ» կամ «Լեդի Ազատություն»: Արձանը ոչ միայն Ամերիկայում,  այլև ամբողջ աշխարհում քանդակագործության ամենահայտնի կոթողներից է:

Արձանը ստեղծելու գաղափարը ֆրանսիացի իրավագիտության պրոֆեսոր և քաղաքական գործիչ Էդուարդ Ռընե դը Լաբուլեինն է։  Պայմանավորվածության համաձայն, արձանի պատվանդանը պետք է պատրաստեր ամերիկյան կողմը, իսկ բուն արձանի և այն տեղադրելու ծախսերն իր վրա էր վեցրել ֆրանսիական կողմը։ Ֆրանսիայում բարեգործական նվիրատվությունների և զվարճանքի տարբեր միջոցառումների ու վիճակախաղերի միջոցով հնարավոր եղավ հավաքել 2 մլն 25 000 ֆրանկ։ Միացյալ նահանգներում նույն նպատակով անցկացվում էին թատերական ներկայացումներ, գեղարվեստական ցուցահանդեսներ, աճուրդներ և բռնցքամարտի մրցույթներ։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում