«Պատասխան՝ 100 տարի անց» նախագիծն աշխատում է մի քանի ուղղություններով

«Պատասխան՝ 100 տարի անց» նախագիծն աշխատում է մի քանի ուղղություններով

«Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի շրջանակում 100 երիտասարդ ստեղծագործողներ  մասնակցել են «Անցյալը՝ ներկայում» խորագրով մրցույթին: Այս համալիր ծրագիրն անդրադառնում է 1894-1923 թթ. գրված Հայոց Ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակների եւ մի շարք այլ վկայությունների:

Կազմակերպիչների խոսքով՝ նաեւ ստեղծվում է «Պատասխան 100 տարի անց» պատկերագիրքը: Այն բաղկացած կլինի 3 բաժիններից՝ գրական-հասարակական, կերպարվեստ եւ պատմական ակնարկներ:

Հայոց Ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների եւ քանդակի մրցույթի գլխավոր մրցանակը շնորվել է Նարեկ Կնյազյանին:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում