Ամարասում մեծ հանդիսավորությամբ անցկացվել է թթի առաջին փառատոնը

Ամարասում մեծ հանդիսավորությամբ անցկացվել է թթի առաջին փառատոնը

Ամարասում անցկացված թթի փառատոնին մասնակցել են օտարերկրացի հյուրեր, Արցախի մարզերի եւ Սյունիքի գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ:

Թթի առաջին փառատոն է այցելել նաեւ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը: Նա նախ մտել է Ամարասի վանական համալիր, այնուհետեւ շրջել հովտում տեղակայված տաղավարներով:

Արցախի ղեկավարին ծանոթացրել են նաեւ մետաքսի ստեղծման պրոցեսին: Նախագահը հրավիրվել է մասնակցելու նաեւ 
թթաթափին: Առաջին բերքն օրհնել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:


Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում