ՆՆարե Ոսկանյան

Փետրվարի 11-ին ԿԸՀ-ն կհաստատի հանրաքվեի նախապատրաստման ժամանակացույցը

Փետրվարի 11-ին ԿԸՀ-ն կհաստատի հանրաքվեի նախապատրաստման ժամանակացույցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ փետրվարի 11-ին՝ ժամը 9:30-ին, ԿԸՀ-ն արտահերթ նիստում կհաստատվի Հ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Նիստի օրակարգում ներառված է ևս 3 հարց.

1․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին

2. Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրության կազմում

3. 2020 թվականի մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև սահմանելու մասին»,- ասված է ՀՀ ԿԸՀ հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում