ՎՎարդան Հովսեփյան

Կարևոր հայտարարություն՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար․ վարչապետ

Կարևոր հայտարարություն՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերից դիմել է արտերկրում բնակվող հայերին՝ նրանց տեղեկացնելով, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր է նշանակել 2020 թ. ապրիլի 5-ը: Վարչապետը նրանց խորհուրդ է տվել այդ օրը լինել Հայաստանում և մասնակցել հանրաքվեին: 

«Ես գիտեմ, որ նման շատ քաղաքացիներ կան, որոնք ուզում էին 2018 թ․ Թավշյա հեղափոխությանը մասնակցեին Հանրապետության հրապարակում, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել, կրկին նման հնարավորություն է ստեղծվել: Կոչ եմ անում այսօրվանից ավիատոմսեր պատվիրել և ապրիլի 5-ին գալ Հայաստան, մասնակցել հանրաքվեին, այո՛ ասել հեղափոխությանը, այո՛ ասել օրինականությանը, այո՛ ասել ազատ և երջանիկ Հայաստանին, այո՛ ասել ազատ և երջանիկ ներկային ու ապագային: Հանդիպում ենք ապրիլի 5-ին՝ ընտրական տեղամասերում»,- նշեց վարչապետը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում