«Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 12-ին

«Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 12-ին

Մրցութային 4՝ խաղարկային, վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգերում ներկայացվել է 1 600 հայտ շուրջ 105 երկրից, այդ թվում՝ Հարավային Ամերիկայի երկրներից: Փառատոնի համակարգող թիմն այսօր ներկայացրել է մրցութային կարգն ու արտամրցութային ծրագրերը:

Այս տարի փառատոնը կմեկնարկի աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի՝ Կաննի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկված «Խենթ պատմություն» ֆիլմը, իսկ փակումը կազդարարվի հայ կինեմատոգրաֆի առաջին ժապավենի՝ Համո Բեկնազարյանի «Նամուս» ֆիլմի ցուցադրությամբ: Կինոփառատոնի ընթացքում հարգանքի տուրք կմատուցվեն ռեժիսորներ Հենրիկ Մալյանին, Լևոն Աթոյանին, Հենրիկ Մարգարյանին:

Կցուցադրվեն «Կտոր մը երկինք», «Ավդոյի մեքենան», «Տերտերին ուխտը» ֆիլմերը: «Ոսկե ծիրանի» ուշադրությունից դուրս չեն մնա նաև համաշխարհային ժամանակակից կինոյում առաջատար դարձած մի շարք ֆիլմեր Կաննից, Վենետիկից, Բեռլինից: Կկայանա նաև «Ոսկե արջ» մրցանակին արժանացած «Տաքսի» ֆիլմի երևանյան պրեմիերան:

Իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով «Ոսկե ծիրան»-ի կանդրադառնա նաև հայ և օտարերկրացի կինոռեժիսորների Հայոց Մեծ եղեռնի մասին նկարահանած ֆիլմերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում